Բաժիններ՝

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով օրերս մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Այս մասին հայտնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

«Գիտահետազոտական մեր կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ, իրականացնում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողությունը։

Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս