![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-ftWuoj5Yuu1D2v.jpg)
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։