Ինչպե՞ս է յոգան հետաձգում դեմենցիայի առաջացումը
Որոշ գիտական հոդվածներ պնդում են, որ յոգան կարող է օգնել հետաձգել դեմենցիան (թուլամտություն)։ Ինչպես Gazeta.Ru-ին պատմել է յոգայի մասնագետ Միխայիլ Կոնստանտինովը, իր պրակտիկայում նա հանդիպել է տարեց մարդկանց, ովքեր յոգայով զբաղվել են մինչև խոր ծերություն՝ պահպանելով առողջ միտքը:
Նրա խոսքով՝ յոգան ենթադրում է աշխատանք՝ ուղղված մարսողական համակարգի աշխատանքի ներդաշնակեցմանը, արյան շրջանառության, արտազատման, արյան ճնշման նորմալացմանը։
«Մենք աշխատում ենք նաև հենաշարժական համակարգի հետ։ Մենք սովորում ենք ամբողջությամբ օգտագործել թոքերի հզորությունը, այսինքն՝ շնչառությունը դառնում է ավելի արդյունավետ։ Լյարդ, փայծաղ, ստամոքս, աղիներ. ամեն ինչ սկսում է ավելի օպտիմալ աշխատել: Շատ ասանաներ նախատեսված են որոշակի ձևով ազդելու ներքին օրգանների վրա՝ որոշ տեղերում սեղմելու, որոշ տեղերում ձգելու, լրացուցիչ տարածություն ստեղծելու, արյան շրջանառությունը դանդաղեցնելու կամ արագացնելու համար»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը:



