Որոշ գիտական հոդվածներ պնդում են, որ յոգան կարող է օգնել հետաձգել դեմենցիան (թուլամտություն)։ Ինչպես Gazeta.Ru-ին պատմել է յոգայի մասնագետ Միխայիլ Կոնստանտինովը, իր պրակտիկայում նա հանդիպել է տարեց մարդկանց, ովքեր յոգայով զբաղվել են մինչև խոր ծերություն՝ պահպանելով առողջ միտքը:
Եվ ի՞նչ կարող է քրիստոնյան փնտրել յոգայի մեջ՝ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, առողջությո՞ւն, կատարելությո՞ւն, հոգևո՞ր կյանք, երջանկությո՞ւն: Սակայն այս բոլորն, ինչ առաջարկում է յոգան, ամենևին կապ չունեն Քրիստոսի պարգևած երջանկության, խաղաղության, ներդաշնակության, կատարելության, հոգևոր կյանքի հետ: Քրիստոսի ներկայությունը հույսով, խնդությամբ, կյանքով և լույսով է լցնում մարդու հոգին: Այն լիովին տարբերվում է յոգայի և այս աշխարհի առաջարկած խաղաղությունից, որովհետև Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27):