Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում համատարած ջրհեղեղների պատճառ են դարձել
Հորդառատ անձրևներն ու ձնհալը շվեյցարական և ֆրանսիական Ալպերի որոշ հատվածներում հանգեցրել են համատարած ջրհեղեղների։
Այս մասին հայտնում է Euronews-ը նշելով, որ հունիսի 21-ից շվեյցարական հայտնի Զերմաթ հանգստավայրը ջրհեղեղի հետևանքով լիովին կտրված է աշխարհից, որտեղ ափերից դուրս է եկել քաղաքով հոսող Վիսպա գետը։ Կան նաև սողանքի հետևանքով փակ ճանապարհներ:
Ըստ աղբյուրի՝ բարձրացել է Շվեյցարիայի տարածքով հոսող Ռոն գետի ջրի մակարդակը: Ֆրանսիայում ջրհեղեղից հատկապես տուժել Լա Բերար գյուղը։ Ջրի մակարդակի բարձրացումը քանդել է դեպի այս գյուղ տանող միակ կամուրջը, վնասել նաև բազմաթիվ տներ։ Գյուղի բոլոր բնակիչները տարհանվել են ուղղաթիռով։