Խաղաղություն կարող է բերել միայն Ուկրաինայի և ՌԴ-ի կողմից ճանաչված համաժողովը․ Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության կարող է հանգեցնել միայն այնպիսի միջազգային համաժողով, որը կճանաչվի ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի կողմից:
«Միայն միջազգային համաժողովը, որը կճանաչվի երկու կողմերի կողմից, Բրազիլիայի և Չինաստանի առաջարկների օրինակով հնարավոր կդարձնի խաղաղությունը», – նրա խոսքերը մեջբերում UOL լրատվական պորտալը։
Բրազիլիայի նախագահը ակնհայտ է համարում այն, որ կողմերից ոչ մեկ չի կարող ռազմական ճանապարհով հասնել իր բոլոր նպատակներին։
Նրա կարծիքով՝ պետք է այնպիսի համաժողով կազմակերպել, որին կմասնակցեն և Ռուսաստանի, և Ուկրաինայի պատվիրակությունները։