Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես որ դավաճանել էր Ուկրաինային. Սվետլանա Տիխանովսկայա
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-8eosLVyT1UAKfKHr.jpg)
Բելառուսցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բելառուս չգնալու վերաբերյալ` նշելով.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն Բելառուսի իշխանության ղեկին է: Նա իրավացի է: Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես որ դավաճանել էր Ուկրաինային: Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ»։