Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ սելավային հոսքի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր, մի շարք մեքենաներ՝ արգելափակվել։
Տվյալ հատվածում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացվել է ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերվել երկու մարդատար ավտոմեքենա։
Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։