Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հարձակվել են երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը:
«Վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը հունիսի 7-ի երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում ենթարկվել է հարձակման տղամարդու կողմից: Ավելի ուշ նա ձերբակալվել է»-նշել են ղեկավարի գրասենյակից:
Ըստ կառավարության ղեկավարի գրասենյակի՝ վարչապետի վրա հարձակվող անձի ինքնությունը չի բացահայտվում: Դրդապատճառը նույնպես դեռևս անհայտ է: