Բաժիններ՝

Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի հաստատումը։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առևտրի նախարար ղեկավար Օմեր Բոլաթը։

«Երբ մայիսի 2-ից որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ, ընդգծեցինք՝ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական ​​և անհապաղ զինադադարի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի պարենամթերքի առաքումը տարածաշրջան, բժշկական և հումանիտար օգնությունը: Քանի դեռ մենք դա չենք տեսել, Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մեր որոշումը կմնա ուժի մեջ»,-նախարարի խոսքերը մեջբերել է 24TV-ն:

Նրա խոսքով՝ Պաղեստինի հետ առևտուրը շարունակվում է։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաղեստինյան տնտեսությունը նվազագույն կորուստներ կրի»,-ասել է Բոլաթը Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ-Ամուրի հետ հանդիպումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930