Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ

Գազայի հատվածի շրջափակման մեջ գտնվող տարբեր հատվածներում գիշերը իսրայելական բանակի հարձակումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են։

Այս մասին հաղորդում է WAFA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Գազայի հյուսիսում գտնվող Շեյխ Ռիդվան շրջանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Բացի այդ, տուժել է ևս 14 մարդ, հիմնականում երեխաներ։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում գտնվող Շահեն ընտանիքին պատկանող տանը։ Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, բազմաթիվ պաղեստինցիներ վիրավորվել են։

Գործակալությունը նշում է, որ բացի այդ, իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի տարբեր կետերին։ Հարձակումներն իրականացվել են ինչպես ցամաքից, այնպես էլ ծովից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս