Գուցե Փաշինյանը հասկացել է՝ Սարդարապատն իր տեղը չէ. Բագրատ սրբազան
Սարդարապատում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգալու երկու պատճառ է նշել. մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը՝ միգուցե դրսից են ասել, որ՝ չես գնալու:
«Մինչև հիմա ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Հիշեք Ցեղասպանության զոհերի հիշատակի տեքստը, նույն տրամաբանության մեջ է երևի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ, որովհետև ես չեմ, որ ասեմ պատճառը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությանը, Բագրատ Սրբազանը շեշտել է.
«Ամեն խաղաղություն խաղաղություն չէ, դա մուրացկանություն է: Եվ որևէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը և հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում