Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա ԵԽԽՎ նստաշրջանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենալու այս տարվա ապրիլի վերջին կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

Իվանիշվիլիի ելույթը պլանավորված է ապրիլի 23-ին: Ակնկալվում է, որ այդ օրը Վրաստանի վարչապետն ունենալու է կարճատև ելույթ և պատասխանելու է խորհրդարանականների հարցերին: Նստաշրջանի շրջանակներում պլանավորված է ամբողջական կազմով Ռուսաստանի ու Վրաստանի պատվիրակությունների հանդիպումը, ինչը կլինի 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո նմանատիպ առաջին հանդիպումը:

Նշվում է, որ այս տարեսկզբին տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում էլ ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս