Սահմանազատման արդյունքում Ադրբեջանին է փոխանցվել չորս գյուղ.Մուստաֆաև
Սահմանազատման աշխատանքների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, ադրբեջանական կողմից հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է Svoboda-ն։
Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են փոխանցվել չորս գյուղերի տարածքները (6,5 քառակուսի կմ)՝ Բագանիս-Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի և Կըզըլ-Գաջըլի։
Մուստաֆաևը նաև ասել է, որ այսօրվանից այդ տարածքները անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ։