Բաժիններ՝

Չինաստանում 8 մարդ է զոհվել զանգվածային դանակահարության հետևանքով

Չինաստանի կենտրոնական Հուբեյի նահանգում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։

Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին Սյաոու ոչ մեծ բնակավայրում։

53-ամյա հարձակվողը, ըստ հրապարակման, ենթադրաբար տառապում է հոգեկան խանգարումներով։

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս