Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վրացի պաշտոնյաներին կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները եւ չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրենքը, այս մասին Բորելը գրել է մայիսի 22-ին իր Х սոցցանցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը համառորեն կոչ է արել Վրաստանին չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը» ներկա տեսքով։

«Մենք կոչ ենք անում իշխանություններին նկատի առնել այդ ցուցումները, որպեսզի պաշտպանվեն վրացական դեմոկրատիայի հիմնարար տարրերը»,- նշել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս