Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին, ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:

Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Տեսանյութեր

Լրահոս