ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել ռազմական ակադեմիայում

Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

Տեսանյութեր

Լրահոս