Բաժիններ՝

Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն

Նորվեգիայի կառավարությունը Պաղեստինը պաշտոնապես ճանաչում է որպես պետություն: Այս մասին ասված է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն: Պատերազմի թեժ պահին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել և վիրավորվել, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որն առաջարկում է քաղաքական լուծում ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար. երկու պետություն, որոնք կապրեն կողք-կողքի՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», – հաղորդագրությունում մեջբերված է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի խոսքը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 28-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս