Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137066.jpg)
Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը կգործի օգոստոսի 12-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրումը։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել էր, որ այդ որոշումը կհարվածի պետություններին, իսկ Ռուսաստանն իր նախագծերն իրականացնում է այլ երկրներում։