Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

Դերասան Դավիթ Հակոբյանը հայտարարեց, թե բոլոր լուրջ շարժումները հիմնվել են գիտակից ուսանողության վրա։

«Այնպես որ, Աստված օգնական և Աստված պահապան ձեզ, երբեք ուշ չի ինչ-որ լավ բան անել։ Ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ։

Մի տրվեք կեղծ գաղափարախոսությանը։ Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես, օրինակ՝ պարոն Ալեն Սիմոնյանը 2018 թվականի շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցին, որը միացել է շարժմանը։

Սա կուսակցական շարժում չէ։ Այսօր կարևորը համախմբված լինելն է։ Մեր ուժը մեր հավաքական լինելու մեջ է»,-ասաց Դավիթ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս