Բաժիններ՝

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ բանակը С-300 հրթիռով հարված է հասցրել Խարկովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Telegram ալիքում գրել է, որ հարվածի հետևանքով տուժել է 2 մարդ, այդ թվում՝ 11-ամյա երեխա։

Բացի այդ, վնասվել է 26 մասնավոր տուն, որոնցից երկուսը լիովին ավերվել են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա են արձակել 10 անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել են։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը հարավային և հյուսիսային ուղղություններից միաժամանակ հարձակում են սկսել բալիստիկ հրթիռներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում 5 ԱԹՍ խոցելու մասին։ Տարբեր աղբյուրներ հաղորդել են նաև, որ հարվածի է ենթարկվել Կալուգայի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031