Վրացական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի գյուղմթերքի արտահանման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա, ուր վաղն անցկացնեու է հանդիպում Ռուսաստանի գյուղատնտեսական ոլորտը վերահսկող մարմնի ղեկավարության հետ և քննարկելու է վրացական գյուղմթերքը Ռուսաստան արտահանելու հարցը:

Վրաստանի գյուղմթերքի ազգային գործակալության ներկայացուցիչ Գիգա Կուրդովանիձեն հայտարարել է, որ վրացական գյուղմթերքի արտահանումը կարող է իսկապես սկսել ամռանը և հնարավոր է՝ գարնանը:

Մոսկվա մեկնած վրացական պատվիրակության կազմում ներառվել են անասնաբուժական ու բուսասանիտարական ոլորտների տարբեր ծառայությունների 6 ներկայացուցիչ: Պատվիրակությունը գլխավորում է Գյուղմթերքի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրիշվիլին:

Կուրդովանիձեն հավելել է, որ հանդիպումներում հիմնական շեշտը դրվելու է Ռուսաստան ցիտրուսների, ինչպես նաև կանաչեղենի, մրգերի, բանջարեղենի, ձկան, մեղրի և այլնի արտահանման վրա: Նրա խոսքերով՝ ռուս գործընկերներին առաջին հերթին հետաքրքրում է արտադրության վերահսկման համակարգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930