Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քիչ առաջ Կիրանցում հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալու է Երևան։
«Ականատես լինելով այս իրականությանը` «Տավուշը հանուն» հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի, որ այս գործընթացը պետք է դադարեցվի։ Դա է մեր ժողովրդի պահանջն առաջին իսկ օրվանից։
Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ և սահման չունի, որին հաջորդելու է այսպես կոչված անկլավների խնդիրը, ապա Տիգրանաշենի, Սյունիքի մարզի և այլ խնդիրներ։ Հյուսիսից-հարավ մենք չափազանց մեծ արնաքամության գործընթացում ենք»,- նշեց Բագրատ Սրբազանը։