Բաժիններ՝

Սագի մսով կարկանդակ

Բաղադրիչները՝

Խմորի համար

  • 9 ճ.գ. ցորենի ալյուր
  • 1 բաժակ թթվասեր
  • 1 բաժակ մայոնեզ
  • 2 հատ ձու
  • թեյի գդալի ծայրով կերակրի սոդա

Միջուկի համար

  • 2 կտոր սագի փափկամիս
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. յուղ
  • աղացած սպիտակ պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Սագի փափկամիսն ու սոխը տաշեղաձև կտրատեք, տապակեք յուղի մեջ, աղ ու պղպեղ արեք:

Խմորի համար թթվասերը հարեք մայոնեզի, ձվերի, ալյուրի ու սոդայի հետ:

Խմորի կեսը լցրեք կարագ քսած տապակի մեջ, վրան տեղադրեք պատրաստած միջուկը, ապա մնացած խմորը:

Կարկանդակը 45 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք ու տեղադրեք մեծ ափսեի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս