Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց միևնույն ժամանակ մտածում է նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին:

Նրա խոսքով՝ թվարկված պետությունները դա անում են բացահայտ և ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են այդ կերպ ինչ-որ բան ապացուցել Բաքվին: Նա զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը լուրջ սպառնալիք տեսնի իր համար, ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Հնդկական ANI գործակալության տեղեկություններով, Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» զենիթահրթիռային համակարգ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժեքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930