«Այս առումով ոչ մի ազդանշան չի եղել»․ Պեսկովը՝ Տավուշից ռուսական զորքերը դուրս բերելու Փաշինյանի հայտարարության մասին
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել, URA.RU-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Շաբաթ օրը Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատել է, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից։
Պեսկովն այսօր շեշտել է, թե «այս առումով ոչ մի ազդանշան չի եղել»։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և այլ հրատապ հարցեր։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է հնարավոր երկու ղեկավարների անձնական շփումը: