Յուղոտ մթերքներ, որոնք անհրաժեշտ են նիհարելիս
Որոշ բարձր կալորիականությամբ և յուղոտ մթերքներ չպետք է բացառվեն սննդակարգից նիհարելիս՝ առողջության համար օգտակար լինելու պատճառով: Այս մասին ասել է պատերազմի վետերանների հիվանդանոցի սննդաբան Եվգենյա Օգանեզովան։
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
«Որպես բուժական սնուցման մաս՝ ցածր կալորիականությամբ դիետան հիմնականում բաղկացած է բանջարեղենից և սպիտակուցային ուտեստներից, որոնց կալորիականությունը այնքան էլ բարձր չէ, և կան պատրաստելու բազմաթիվ տարբերակներ և սննդի համակցություններ: Պարզապես պետք է մի փոքր ավելի լայն դաշտ ունենալ, քան սահմանափակվել միայն հնդկաձավարով և հավի կրծքամսով»,- ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։