Թուրքիայի մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասել է ռեկորդային մակարդակի

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը 2022թ. 1.02 %-ից աճել է մինչև 1.08%-ի (2023թ.): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) տվյալների՝ 2023թ. Թուրքիայի արտահանումը կազմել է 256 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 254.2 մլրդ դոլարի դիմաց։

Նշենք, որ 2013թ. ապրանքների համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 0.85%՝ հետագա տարիներին աստիճանաբար աճելով և 2021թ. առաջին անգամ գերազանցելով 1%-ը։

Համաշխարհային արտահանումն անցյալ տարի կրճատվել է 5%-ով՝ հասնելով 23.8 տրլն դոլարի։ Սակայն ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Թուրքիային հաջողվել է համաշխարհային առևտրի իր մասնաբաժինը հասցնել ռեկորդային բարձր մակարդակի՝

Հայտարարության մեջ նշվում է, որ համաշխարհային ապրանքաշրջանառությունը 2023թ. նվազել է 1.2%։

Թուրքիայի առևտրի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ արտահանումը 2024թ. առաջին երեք ամիսներին աճել է 3.6%-ով՝ հասնելով 63,7 մլրդ դոլարի։ Թուրքական կառավարությունը կանխատեսում է, որ արտահանման ծավալները 2024թ. կաճեն և կհասնեն մինչև 267 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս