Իսրայելն Իրանի հարձակմանը պատասխանելու մասին որոշումը կընդունի առաջիկա օրերին․ ABC News
Իսրայելի զինվորականները կառավարությանն են ներկայացրել Իրանի գրոհին պատասխանելու տարբերակներ, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա օրերին:
Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչ Փիթեր Լեռներին։
Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, ռազմական կաբինետն ապրիլի 14-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում մի քանի ժամ շարունակ քննարկվել են Թեհրանի հարձակմանը պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ։