Ընդդիմադիր դաշտում տեղադրվել կամ բուծվել են տարաբնույթ ականներ և գրպանային գործիչներ. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գարիկ Սարգսյանը նրան հարցրել է.

«Հայաստանում, ըստ Ձեզ, ընդդիմության շարքերում կա՞ կոնսոլիդացիա, և եթե՝ ոչ, ե՞րբ կլինի, կամ կլինի՞, թե՞ ոչ։ Ե՞րբ կհասունանա պայքարը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Անհերքելի փաստ է, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը դեմ է Փաշինյանին, սակայն բաց է այն հարցը, թե ո՞ւմ է կողմ։ Նիկոլից զզվածների բանակը շատ մեծ է, բայց շատ խայտաբղետ։ Ուստի ընդդիմադիր դաշտն էլ լայն դիապազոն ունի՝ սկսած խորհրդարանական ազգային ուժերից, վերջացրած՝ այս կամ այն գեոպոլիտիկ բևեռներին հարողներից։ Չմոռանանք նաև, որ ընդդիմադիր դաշտում տեղադրվել կամ բուծվել են տարաբնույթ ականներ և գրպանային գործիչներ։ Խորհրդարանական ընդդիմության միջև հիմնական  հարցի շուրջ կոնսենսուսը տեսանելի է, թեպետ առկա են նաև տարբերություններ, որոնք բնական են։

Կոնկրետ Հանրապետականը մշտապես մոտեցել է պայքարին «0 ամբիցիա»  և «0 հանդուրժողականություն նիկոլիզմի հանդեպ» սկզբունքներով։ Միայն Նիկոլին հեռացնելու օրակարգը շատ հայրենակիցների համար սպառիչ չէ նրանք ուզում են հասկանալ նաև, թե ինչ է լինելու Նիկոլից հետո (իմ տեսակները, օրինակ, շարադրված են «Postnikol» հոդվածաշարում)։

Մի բան ակնհայտ է անցյալի և ներկայի միջև պայքարում մենք կորցնում ենք ապագան։ Ուստի առաջնահերթ է դեն նետել «նախկիններ՝ ընդդեմ ներկաների» կեղծ դիլեման և շարժվել դեպի առավել լայն կոնսոլիդացիա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս