Բաժիններ՝

ԵՄ խորհուրդը հաստատել է պատժամիջոցների շրջանցման համար քրեական պատիժների սահմանումը

ԵՄ խորհուրդն ապրիլի 12-ին հայտարարել է անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների խախտման կամ շրջանցման համար պատժի նվազագույն կանոնների վերջնական հաստատման մասին:

«Որոշակի գործողություններ այժմ կհամարվեն քրեական հանցագործություններ բոլոր անդամ պետություններում, օրինակ՝ օգնությունը ուղևորության արգելքի շրջանցման գործում, պատժամիջոցների ենթակա ապրանքների առևտուրը կամ արգելված ֆինանսական գործունեության իրականացումը: Այդ հանցագործությունների հրահրումը և օժանդակումը նույնպես կարող են պատժելի լինել»,- ԵՄ խորհրդի հաղորդագրությունն է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը:

Փաստաթղթում բերված պարզաբանումներում, մասնավորապես, ասված է, որ «պատժամիջոցների կանխամտածված խախտումը պետք է ենթադրի բանտարկություն՝ որպես առավելագույն պատիժ»։ ԵՄ սահմանափակող միջոցները խախտողները կարող են ենթարկվել լրացուցիչ տուգանքների։

Իրավական անձինք նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարել է կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը։ Այդ դեպքերում պատժամիջոցները կարող են ներառել տնտեսական գործունեության իրականացման թույլտվությունների չեղարկում։

Դիրեկտիվն ուժի մեջ կմտնի ԵՄ «Պաշտոնական հանդեսում» հրապարակվելու 12-րդ օրը։ Անդամ պետությունները 12 ամիս կունենան՝ դիրեկտիվի դրույթներն իրենց ազգային օրենսդրության մեջ ներառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս