Բաժիններ՝

Բայդենն ու Կիսիդան կքննարկեն պաշտպանության, անվտանգության և ԱՄՆ-ի ու Ճապոնիայի զինված ուժերի համակարգման հարցերը

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության և ռազմական համակարգման վերաբերյալ կանեն հայտարարություններ։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի գծով ավագ տնօրեն Միրա Ռապ-Հուպերը։

«Ես կնշեմ որոշ ոլորտներ, որոնց վերաբերյալ վաղը մեր ղեկավարներից հայտարարություններ են սպասվում: Նախ, մենք կուժեղացնենք պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ ապահովելու մեր ուժերի ավելի լավ համակարգումն ու ինտեգրումը՝ ապահովելով, որ դրանք օպտիմալ դիրքավորվեն և կապված լինեն միմյանց հետ», – ասել է Հուպերը:

Նա հավելել է, որ Բայդենն ու Կիսիդան նախատեսում են քննարկել նաև տիեզերքում համագործակցությունը, ներառյալ մարդուն Լուսին վերադարձնելու ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930