«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգվածով 180 փաթեթ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին ժամը 11։40-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից դատապարտյալ Է․Տ․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։

Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կնոջ մոտ գտնվող օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 հատ առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Քաղաքացուհի Ս․Ն․-ն հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930