Բաժիններ՝

ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի դիմումը կուղարկվի համապատասխան կոմիտե

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կփոխանցի նոր անդամների ընդունման կոմիտեին: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ​​ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, ով նախագահում է Անվտանգության խորհուրդը։

Նրա խոսքով՝ ընդառաջ գնալով Պաղեստինի խնդրանքին ՄԱԿ անդամության իր դիմումը քննարկելու վերաբերյալ, ԱԽ-ն համաձայնել է այսօր՝ ապրիլի 8-ին, բաց նիստ անցկացնել՝ Պաղեստինի նամակը պաշտոնապես հանձնելու նոր անդամների ընդունման կոմիտեին։

Ըստ Ֆրեյզերի՝ հանձնաժողովը ապրիլի ընթացքում կքննարկի նամակը։

Նա միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ցանկացած պահի որոշել անդամակցության վերաբերյալ բանաձև ներկայացնել դրա քվեարկության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս