«Երեկ ավտոբուսում ես հայհոյեցի տիկնոջը, ինքն էլ ինձ հայհոյեց». Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի տիկին քաղցր ժպտաց ինձ ավտոբուսում։ Ծանոթ չէինք բայց ճանաչել էր և հարցրեց՝ ի՞նչ նորություն կա Մարինե Պետրոսյանից։

Ասեցի՝ Մարինեի նոր գիրքը լույս կտեսնի շուտով։ Հարցրեց՝ ի՞նչ ա կոչվելու։ Ասեցի՝ Հայրենիք։

Զրուցեցինք մի պուճուր։ Ու ես հայհոյեցի տիկնոջը։

Հա, հայհոյեցի։

Որովհետև տիկինը քաղցր ժպիտով ինձ ասեց, թե մենք լավ պետություն ունենք վերջապես և մեր հայրենիքը հիմա ազատ ա ու երջանիկ։

Ու ես հայհոյեցի տիկնոջը։ Ինքն էլ ինձ հայհոյեց։

Իսկ ավտոբուսը լուռ լսում էր։

Վարորդն էլ ասեց՝ մի՛ հայհոյեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930