Սկանդալ Վրաստանի խորհրդարանում․ իշխանական պատգամավորը հայհոյել է կին գործընկերներին

Խորհրդարանում գենդերային քվոտաների վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին։

Օդիշարիան նրանց բնութագրել է որպես «չբավարարված կանայք»՝ օգտագործելով փողոցային անընդունելի արտահայտություն։

Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Չբավարարված կանայք: Դա չբավարարված կանանց սինդրոմ է»,- ասել է Օդիշարիան խորհրդարանում՝ ի պատասխան քվոտավորման վերացմանը դեմ հնչած կարծիքներին։

Այսօր խորհրդարանում քննարկվել է քվոտաները վերացնելու օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Օրեր առաջ՝ ապրիլի 1-ին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ կաջակցի «Գիրչի» կուսակցության նախաձեռնությանը, որը նախատեսում է կուսակցությունների ընտրական ցուցակներում գենդերային քվոտաների վերացում։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս