ԱԳՆ-ն հրատապ ընթացակարգով ձեռք է բերել անվտանգության ապահովման սարքեր 1 սենյակի համար
Արտաքին գործերի նախարարությունն օրերս հրատապ կարգով ձեռք է բերել անվտանգության ապահովման սարքեր: Հրատապ մեկ անձ գնման մատակարարը 2017 թվականին գրանցված ու 2020 թվականից պետգնումներում հայտնված «Հայտեք» ՍՊԸ-ն է:
3 միլիոն 463 750 դրամով ընկերությունն ԱԳՆ-ի մեկ սենյակում կտեղադրի անվտանգության համակարգ:
«Հայտեք» ՍՊԸ-ն արդեն հասցրել է մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնանշման հարցում գնման ընթացակարգերով, առանց մրցույթների պայմանագրեր կնքել նաև Պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, Հանրապետության նախագահի աշխատակազմի, Դատական դեպարտամենտի հետ՝ մատակարարելով հատուկ նշանակության ապրանքներ և տեխնիկական միջոցներ, անվտանգության ապահովման սարքեր: