«Նիկոլը մի հատ ԳՇ պետ ունի… Լավ, դուք չե՞ք ամաչում, հարգանք ունե՞ք ձեր նկատմամբ». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մեկնաբանությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունն անկախ չէ Տավուշում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես նաև այն քաղաքական բանտարկյալները, որոնք հիմա նստած են Հայաստանի բանտերում՝ խիստ կապված են այս իրականության հետ, քանի որ բարձրաձայնում են ճշմարտությունը։
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ ազատություն մաղթել բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և արցախցի այն երիտասարդներին, որոնք անցած տարվա սեպտեմբերին ուզում էին պահպանել իրենց տունը և այդ կոչով դուրս էին եկել Հանրապետության հրապարակ, և աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրելով՝ կալանավորեցին։
Նիկոլը մի ԳՇ պետ ունի, ԱԺ-ում ինչ-որ բաներ է խոսել, հիմա այդ մարդուն մի հարց ունեմ՝ հիմա վերջը Նիկոլի հրաժարականը պահանջո՞ղ էիր, թե՞ չէ։ Հիմա դու քո նկատամամբ ինչ-որ հարգանք ունե՞ս, թե՞ քեզ հարմար տարբերություն չկա, որ վաղը Թուրքիայի վիլայեթի ԳՇ պետ ես նշանակվելու, կամ ադրբեջանական բանակի ինչ-որ ստորաբաժանման պատժիչ ջակատում ես ներգրավված լինելու»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը։
Հակադարձելով ԳՇ պետի այսօր ավելի վաղ խորհրդարանում հնչեցրած մտքին, թե՝ «Մենք հող հանձնող չենք», ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ իրենք են հանձնել ՀՀ այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի կողմից օկուպացված են, և դրա մասին հիմա ոչ մեկը չի խոսում։
«Մինչև իրենց գալը ՀՀ զինված ուժերը կարողանում էին ապահովել ավելի քան 40 հազար քկմ հայրենիքի գոյությունը։ Ինքը թող շատ լավ իմանա, որ դավաճան Նիկոլի հանցավոր խմբակի մասն է դարձել իր կամարտահայտությամբ։ Փաստորեն այս մարդն էլ է խոստովանում սեփական դիտավորությունը տեղի ունեցող ամեն ինչում։ Այն, որ Նիկոլը հանձնելու է, դրանում կասկած չկա, ակնհայտ է, որ ինքն այդ դիմադրությունից խուսափում է, դիմադրությունից վախենում է, և Հայաստանում տեղի ունեցող այս բոլոր խժդժությունները, խառնակչությունները, որ կազմակերպում են՝ ուղղակի հրահանգիչը Նիկոլ Փաշինյանն է»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում