«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատավորի աթոռին նստած է ոչ թե նիստը ղեկավարող դատավոր Վահե Դոլմազյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ նիստի ժամանակ ևս 3 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը։
«Փաստորեն այս մարդն էլ է խոստովանում սեփական դիտավորությունը տեղի ունեցող ամեն ինչում։ Այն, որ Նիկոլը հանձնելու է, դրանում կասկած չկա, ակնհայտ է, որ ինքն այդ դիմադրությունից խուսափում է, դիմադրությունից վախենում է, և Հայաստանում տեղի ունեցող այս բոլոր խժդժությունները, խառնակչությունները, որ կազմակերպում են՝ ուղղակի հրահանգիչը Նիկոլ Փաշինյանն է»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։