Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտին հարվածելու մասին՝ ի պատասխան գնդակոծությունների

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի հյուսիսում արձանագրել է Լիբանանից հրթիռների և արկերի արձակումներ բանակային պահակակետի ուղղությամբ և հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտին Լիբանանի տարածքում: Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն արձանագրվել են (խմբ․՝ հրթիռների և արկերի) մոտ 15 արձակումներ Լիբանանից Մանարայի մերձակայքում գտնվող ԻՊԲ-ի պահակակետի ուղղությամբ։ Արկերն ընկել են բաց տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել», – ասված է տեքստում։

ԻՊԲ-ն հավելել է, որ գիշերը բանակի կործանիչները Լիբանանի հարավի Մեյս էլ Ջաբալի շրջանում «հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտին, որտեղ հայտնաբերվել են ահաբեկիչներ»:

Հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվում է Լիբանանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս