Ադրբեջանը հայտնել է՝ ինչ կարգով է մտադիր վերաբնակեցնել Ստեփանակերտն ու Իվանյանը
Ադրբեջանը մտադիր է արագորեն վերաբնակեցնել օկուպացրած Ստեփանակերտն ու Խոջալուն (Իվանյան)։
Ինչպես հայտնել է այդ երկրի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն՝ 2024 թվականին նախատեսվում է վերաբնակեցնել Խոջալուի շրջանի Մալիբեյլի գյուղը (Այգեստան) և Ստեփանակերտի Քյարքիջահան գյուղը (Քարահունջ)։
Նոր բնակարաններում վերաբնակեցման համար բնակիչների ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, ովքեր բնակվում են հանրակացարաններում կամ անմխիթար վիճակում գտնվող շինություններում։