Ստոլտենբերգը Երևանում կոչ արեց՝ թույլ չտալ Պուտինին հաղթել պատերազմում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր երևանյան այցի ընթացքում հնչեցրած կարճ, ոչինչ չասող հայտարարության էական մասը նվիրեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն Ուկրաինայում։ Նա փորձեց ներկայացնել, թե ինչ կլինի, եթե ՌԴ նախագահը հաջողության հասնի Ուկրաինայում։

Նա մասնավորապես ասաց, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։

«Ես ողջունում եմ Ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։

Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։

Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց Ստոլտենբերգը կիսապատերազմական Հայաստանում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս