Բաժիններ՝

Երիտասարդները գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով 8 միլիոն դրամի նյութական վնաս:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Փաստի առթիվ ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակում երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս