Բրազիլիայում ավտոբուսում պահվող 17 պատանդներն ազատ են արձակվել
Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննում է Ռիո դե Ժանեյրոյում մարդատար ավտոբուսի առևանգման հանգամանքները։ 17 պատանդներն ազատ են արձակվել։ Հարձակման դրդապատճառները պարզվում են։
Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ պատանդներին հաջողվել է ազատ արձակել բանակցությունների միջոցով։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում։ Ավտոբուսը կայանված է եղել քաղաքի կենտրոնում։
Ըստ աղբյուրի՝ զինված տղամարդը վիրավորել է երկու ուղևորի։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել է։