Բաժիններ՝

Թուրքիայում ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 33 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգում ձերբակալել են 33 մարդու, ովքեր կասկածվում են մարտի 31-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ։

Այս մասին X-ում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սաքարիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող գործողության շրջանակներում, ձերբակալվել է 33 կասկածյալ։

Նրանք նախապատրաստվել են ահաբեկչություններին և ուսումնասիրել են հարձակումներ իրականացնելու հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։

Պարզվել է նաեւ, որ այդ անձինք գործունեություն են ծավալել անօրինական աղոթարանների քողի տակ», – հայտնել Է նախարարը։

«Խուզարկությունների ընթացքում առգրավվել է զենք, զինամթերք, արգելված գրականություն եւ մեծ քանակությամբ արտարժույթ»,- նշել է Էրլիկայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս