Բաժիններ՝

Խոհարարը հերքել է միս պատրաստելու մասին տարածված առասպելը

Մսի օգուտների կամ վնասների մասին շատ կարծիքներ կան, բայց փաստը մնում է փաստ՝ այն սպիտակուցի, ամինաթթուների, միկրոտարրերի և վիտամինների աղբյուր է, առանց որոնց մարդու օրգանիզմի և օրգան-համակարգերի աշխատանքը պարզապես անհնար է։ Այս մասին, ըստ shantnews-ի՝  ասել է խոհարար Գրիգորի Մոսինը:

Փորձագետի խոսքով՝ միսը գրեթե յուրաքանչյուր ընտանիքի սննդակարգում անփոփոխ մթերք է։ Ավելին, դրա սպառումը պարբերաբար աճում է: Բայց որպեսզի մսային կերակրատեսակները լինեն առողջ ու համեղ, կարևոր է հետևել դրանց պատրաստման տեխնոլոգիային։

«Օրինակ՝ տարածված միֆ կա, որ միսը տապակելուց առաջ չի կարելի աղել։ Իբր աղը կքաշի ամբողջ խոնավությունը, իսկ եփելու վերջում սթեյքը կամ կոտլետը կչորանա։ Սակայն աղի «ներծծող» հատկությունները չափազանցված են. այն չի կարող լրջորեն վնասել մսի հյութեղությանը։

Բացի դրանից, աղը, լուծվելով մակերեսի խոնավության մեջ, օսմոսի գործընթացի միջոցով նորից կլանվում է մսի մեջ: Սա սթեյքն ավելի հյութալի է դարձնում։ Որպեսզի միսը հնարավոր լինի հավասարապես աղել, խորհուրդ է տրվում նախապես մի փոքր պատել համեմունքներով»,- պարզաբանել է նա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս