ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սոչիում հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ
Սոչիում ավարտվել են «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկկողմ բանակցությունները, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը։
«Երկկողմ բանակցություններն ավարտվել են, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ», – ասել է պետական կորպորացիայի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ քննարկվում է ոչ միայն Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, այլև լայն շրջանակի հարցեր։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Դա Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։ 2022 թվականի փետրվարի վերջին օբյեկտն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։