Բաժիններ՝

Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Տամաշ Շյույոկին, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Հունգարիայի նոր նախագահի ընտրությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրը, որի բացումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։

67-ամյա Սուջոկի թեկնածությունն առաջադրել է իշխող ուժի՝ «ՖԻԴԵՍ» (Հունգարական քաղաքացիական միություն) կոալիցիայի և նրանց կրտսեր գործընկեր Քրիստոնեադեմոկրատականների կողմից: Քվեարկության ընթացքում իշխանամետ բոլոր պատգամավորները հավանություն են տվել Շույոկի թեկնածությանը, ինչն ապահովել նրա հաղթանակն առաջին իսկ փուլում։

Հունգարիայի նախագահի պաշտոնում նա կփոխարինի Կատալին Նովակին, որն ավելի վաղ հրաժարական էր տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս