Բաժիններ՝

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ընդունել է Մուհամմադ Շտայեի գլխավորած կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է «WAFA» պաղեստինյան գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Աբբասն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Շտայեն և նրա գլխավորած կաբինետը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը։ Գործակալությունը նշում է, որ Շտայեն հրաժարականի դիմում է ներկայացրել Աբբասին փետրվարի 26-ին:

Փետրվարի 26-ի առավոտյան Շտայեն հայտարարել էր իր հրաժարականի մասին և ընդգծել, որ, իր կարծիքով, իր գործունեության ընթացքում իր ղեկավարած կառավարությունը կարողացել է հավասարակշռության հասնել քաղաքացիների պահանջների և Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև՝ չնայած մարտահրավերներին, որոնք ինքը ստիպված էր դիմակայել Գազայում սրման նոր փուլի լույսի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829